Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի հետ Մայիսի 2-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ: Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ …