Թուրքիայում հարցվածների 82%-ը մտահոգված է տնտեսության վիճակով
Թուրքիայի բնակչությանն այս պահին ամենաշատը մտահոգում են երկրում սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնի է դարձել ֆրանսիական հայտնի Ipsos հետազոտական ընկերության կողմից տարբեր երկրներում մարտի 25-ից ապրիլի 3-ին իրականացված հարցումների տվյալներից: