Ոստիկանության զորքերը լիովին համահունչ են իրենց կոչման հետ. Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին և հրամանատարությանը՝ կազմավորման 30-ամյակի կապակցությամբ: Ոստիկանության զորքերը ձևավորվեցին փաստացի պատերազմի բովում, անկախության կերտման ճանապարհին, երբ մեր նորաստեղծ պետությունը մի կողմից հարկադրված էր դիմակայել արտաքին հակառակորդին, մյուս կողմից պայքարել երկրի ներսում կարգուկանոնի հաստատման, տարբեր հանցավոր խմբերի և երևույթների դեմ: …