Ազատ է արձակվել Վարդան Ղուկասյանի որդին․ նա մասնակցել է հորեղբոր աղջկա հարսանիքին
Վանաձորի քրեակատարողական հիմնարկից երեկ ազատ է արձակվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը։ Նա ամբողջությամբ կրել է դատարանի վճռով սահմանված 7-ամսյա պատիժը։ Իսկ այսօր արդեն Սպարտակ Ղուկասյանը մասնակցել է հանգուցյալ հորեղբոր աղջկա հարսանիքին։ Համացանցում հայտնվել են նրա մասնակցությամբ որոշ հարսանեկան լուսանկարներ։ Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ազատազրկման էր դատապարտվել ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: …