«Որ վարորդները բողոքի ակցիայի ժամանակ ակտիվ էին, նրանց պատժել են, ռեյտինգն իջեցրել են». «Յանդեքս»-ի վարորդ
«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդների մեծ մասը դժգոհ է փոփոխություններից, որոնք արվել են, և որոշել են այլևս չհամագործակցել ընկերության հետ: Հիմնական պատճառն այն է, որ բարձրացվել է միջնորդավճարի արժեքը, ինչպես նաև 1 կմ համար պահանջվող գումարը. եթե նախկինում ծանրաբեռնված ժամերին կամ վատ եղանակին «մինիմալը» կարող էր կազմել 700-800 դրամ, ապա հիմա 12000-1600 դրամ է: