Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպման ոչ հայանպաստ պայմանավորվածությունները
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Հանդիպման վերաբերյալ երկու կողմերի տարածած հաղորդագրությունների համաձայն` երկու ուղղությամբ ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ: Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: