Հրաձգություն՝ Չիկագոյի մերձակայքում, շքերթի ժամանակ, կան զոհեր
Առնվազն 5 մարդ է զոհվել Չիկագոյում ԱՄՆ Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով, կա 16 վիրավոր։
Հրաձգությունը տեղի է ունեցել Չիկագոյի արվարձանում գտնվող Հայլենդ Պարկ քաղաքում։
Ըստ ականատեսների՝ կասկածյալը մի քանի տասնյակ կրակոց է արձակել։
«Ես տեսա նրան»,-պատմել է ականատեսը WGN9-ին: Նրա խոսքով՝ կրակողը միայնակ է գործել։