Արայիկ Հարությունյանը պրոցեսներին նայում է ավելի շատ բիզնեսի, քան պետության տեսանկյունից․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պրոցեսներին նայում է ավելի շատ բիզնեսի, քան պետության տեսանկյունից։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանն Արցախին կապող նոր այլընտրանքային ճանապարհն ավելի անվտանգ է, քան գործողը․
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված չէ, որ Բերձորը, Աղավնոն և Սուսը պետք է հանձնվեն։ Այլընտրանքային ճանապարհի շահագործումով, այդ բնակավայրերը փաստացի հանձնվում են։ Մինչդեռ անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան կետեր, որոնց շուրջ պետք է բանակցել և հնարավորինս հայանպաստ լուծումների գալ։ Ադրբեջանը մինչև հիմա չի վերադարձրել մեր ռազմագերիներին, սակայն արդեն կառուցում է այլընտրանքային ճանապարհը, թեև ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 3 տարում կողմերը պետք է համաձայնեցնեին ընդամենը նախագիծը։ Այս իշխանությունը պետությունն ավելի շատ տանում է դեպի պատերազմ, քան խաղաղություն»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Աբրահամյանն անդրադարձել է նաև Թագուհ Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից չհրաժարվելու, իրենց խմբակցության ապագա ղեկավարի թեկնածության հարցերին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․