Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից՝ պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետեւողական լինելու համար. Մարտուն Գրիգորյան
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբը գլխավորած եւ համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։ Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում` ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում, հեշտ որոշում չէր ստանձնել …