Ընդհատվող ծոմը արագացնում է նյարդերի վերականգնումը
Պարզվել է, որ նոր աճող աքսոնների երկարությունը մոտ 50 տոկոսով ավելի է եղել ծոմ պահող մկների մոտ: Հայտնաբերվել է նաև, որ այս կենդանիները ունեն որոշակի նյութերի բարձր մակարդակ, ներառյալ IPA: Հաստատելու համար, թե արդյոք IPA-ն հանգեցնում է նյարդերի վերականգնմանը, մկներին հակաբիոտիկներ են ներարկել, որպեսզի մաքրեն աղիները բակտերիաներից: Դրանից հետո նրանց ներմուծվել են Clostridium-ի գենետիկորեն ձևափոխված շտամներ, որոնք կարող են առաջացնել կամ չառաջացնել IPA: