Կապանում հուշարձանների թվայնացման, մաքրման աշխատանքներ են կատարվել
Հունիս ամսվա ընթացքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ իրականացվեցին ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու և Համլետավան գյուղի մատուռի ուսումնասիրման, թվայնացման և մաքրման աշխատանքները: Եկեղեցիների տարածքը մաքրվեց բուսաշերտից, աղբից: Ժամանակի ընթացքում Բարաբաթումի եկեղեցու շարվածքից թափված քարերը հավաքվեցին եկեղեցու հարակից տարածքում: Մաքրման, թվայնացման աշխատանքներին հաջորդելու …