Գերասիմ Վարդանյանի կալանքը երկու ամսով երկարացվեց․ «Նա խնդիր չունի նստելու հետ, վիրավորական է զուտ իրավաբանության տեսանկյունից»
Բենիկ Գալստյան․ «Գերասիմ Վարդանյանն ունի երկու անչափ երեխաներ, նրա հաշմանդամ եղբայրը գտնվում է իր խնամքի ներքո, նրա հետ են բնակվում տարեց հայրն ու մայրը։ Ընտանիքի միակ կերակրողը Գերասիմ Վարդանյանն է։ Նա ունի մեկ անշարժ գույք, մեկ մեքենա, որոնք գտնվում են գրավի տակ։ Նա աշխատում է ԱԺ-ում՝ որպես պատգամավորի օգնական և ստանում շուրջ 220 հազար ՀՀ դրամ աշխատավարձ։ Ու այս անձին ասում են՝ արի վաթսուն միլիոն դրամ գրավ մուծի»։