2021թ․ հուլիսից ի վեր եվրոգոտում գնաճն ավելի քան կրկնակի բարձրացել Է՝ սահմանելով 8,9 տոկոսով ռեկորդ
Հուլիսին գնաճի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել եվրոյի գոտում՝ 8,9 տոկոս տարեկան հաշվարկով՝ հունիսի 8,6 տոկոսի դիմաց: Այդ մասին ասված է Եվրոպայի վիճակագրական գործակալության՝ «Եվրոստատի» հաղորդագրության մեջ, որը տարածվել է օգոստոսի 18-ին՝ անցյալ ամսվա գնաճի մակարդակի վերջնական գնահատմամբ: