«Մեծ դավադրության հոտ է գալիս այս ամենից. ԳՇ-ն պետք է գործի». Դավիթ Ջամալյան
«Եթե Ռուսաստանի գործերն Ուկրաինայում հաջող ընթանան, մենք այստեղ պատերազմ չենք տեսնի: Ցավով եմ ասում, որ մեր ամբողջ հույսը՝ մեր անվտանգության հետ կապված, թող որ՝ դաշնակից, թող որ՝ բարեկամ, բայց Ռուսաստանի ԶՈւ հաջողությամբ է պայմանավորված, որովհետև օրվա կապիտուլյանտական ռեժիմն այնպիսի ողորմելի վիճակի է հասցրել Հայաստանի անվտանգային համակարգը, որ ինքնուրույն դիմակայել անվտանգային սպառնալիքներին Հայաստանն ունակ չէ»: