Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների կարևորությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Նյու Յորքում Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրագործված լայնածավալ ագրեսիայի մանրամասները` խստորեն դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ …