ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը
ՌԴ ԱԳ նախարարության սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեին ուղղված իր ուղերձում ասել է, որ ՌԴ-ն լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին միջուկային հնգյակի առաջնորդների հայտարարություններին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։