Զինծառայողների` ծանր վիրավորում ստացած չլինելու, խոշտանգված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. ՔԿ
Վերադարձված ռազմագերիների մասնակցությամբ դեռևս ընթացքում են գտնվում հարցաքննությունները, ուստի` 2022 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ քրեական վարույթն իրականացնող մարմինը Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Թադևոսյանին օբյեկտիվորեն չէր կարող տրամադրել տեղեկատվություն` դեռևս չավարտված քննչական գործողության արդյունքների վերաբերյալ։