Ակնայում (Աղդամ) 2 ադրբեջանցի ճանապարհաշինարար է պայթել ականի վրա. երկուսի ոտքն էլ անդամահատել են
Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ակնա-Վարանդա (Աղդամ-Ֆիզուլի) ավտոճանապարհի շինարարության ժամանակ ճանապարհաշինական ընկերության երկու աշխատակից է վիրավորվել ականի պայթյունից։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ըստ լրատվամիջոցի վիրավորված Ռամին Ալին ու Փարվիզ Նաջաֆովը զրկվել են մեկական ոտքից։
Նրանց ստորին վերջույթները անդամահատվել են ծնկի հատվածից։