Մեր մայրաքաղաքն իր զարգացման ճանապարհորդությունը սկսել է ծանր, բայց վստահ քայլերով՝ հանդիպելով գովեստի, դրվատանքի, երբեմն նաև թյուրըմբռնման և խիստ քննադատության․ Հրաչյա Սարգսյան
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղերձը՝ Երևանի օրվա առիթով Ողջույն, մեր հարազատ Երևանին ջերմություն, սեր, ուրույն շունչ և իմաստ հաղորդող սիրելի՛ երևանցիներ: Այսօր լրանում է մեր բոլորի սիրելի Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804-ամյակը: Առանձնահատուկ կերպով արժևորում եմ այն փաստը, որ մեր քաղաքը համախմբում է մեր երկրի մշակույթի, գիտության լավագույն գործիչներին, տաղանդավոր մարզիկներին, խոստումնալից երիտասարդներին և մեր բոլոր ազնիվ քաղաքացիներին: …