Առանց լիազոր մարմնի համաձայնության իրականացված հողային եւ շինարարական աշխատանքների արդյունքում ավերվել է Աստվածընկալ վանական համալիրի տարածքը եւ պահպանման գոտին
Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 7-ին ՀՈԽ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել, որ նախորդ օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Ապարանի բաժին գրություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի վարչական տարածքում գտնվող հանրապետական նշանակության Աստվածընկալ վանական համալիրը 2021 թվականից ամրակայվում, նորոգվում եւ վերանորոգվում է բարերար Նորիկ Մարտիրոսյանի կողմից, որի հետ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնքել է համագործակցության հուշագիր` տրամադրելով հուշարձանի …