Երիտասարդների ապահով ու գերժամանակակից տուն՝ Գավառում․ այստեղ կհաճախեն նաև մանկատան սաները (Ֆոտոշարք)
Երեկ Գավառում պաշտոնապես բացվեց ոչ ֆորմալ կրթություն ապահովող կարևորագույն կառույցներից մեկը՝ «Երիտասարդների տունը»։ «Գավառի երիտասարդների տունը», ինչպես և հանրապետության մյուս քաղաքներինը, հիմնել է երիտասարդական ոլորտում մեծ փորձ ունեցող «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի մանկական ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։ «Երիտասարդների տուն» ունենալու գործում մեծ դերակատարություն է ունեցել նաև Գավառի համայնքապետարանը, որը տարածք հատկացնելուց …