Գերեզմանատանն ապօրինի հուղարկավորություններ կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի աշխատակցին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան ինչպես պաշտոնատար, այնպես էլ այլ աշխատակիցների կողմից 2018-2021 թվականների ընթացքում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տարբեր չափերի գումար պահանջելու և …