Մեր ինքնիշխան տարածքի որեւէ կտոր բանակցության ենթակա չէ, հայկական ժողովրդավարությունը՝ նույնպես. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովների անդամներն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել են անվտանգային հարցերը, հետպատերազմական իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գործընթացը: Նշվել է, որ Ադրբեջանի գործողությունները լուրջ …