Հայկական աշխարհը՝ Լեւոն Օսիպյանի լուսանկարներում
Հայաստանի գրողների միությունում կայացավ լուսանկարիչ, «Առագաստ» ամսագրի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, պոետ Լևոն Օսիպյանի «Հայկական աշխարհը Լեւոն Օսիպյանի ֆոտոդիմանկարներում» խորագրով ալբոմի շնորհանդեսը։ Ներկա էին Գրողների միության անդամները, հեղինակի հարազատները եւ արվեստասերներ: «Յուրաքանչյուր դիմանկար սերունդների համար պատմություն է, հատկապես հայ իրականության մեջ։ Շատ հետաքրքիր է լուսանկարի և գեղանկարչական լուսանկարի առնչությունը։ Լուսանկարչությունը արհեստից արվեստի վերածվեց, և այսօր կա …