Ես աջակցություն եմ ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լինելու գալ ու ներդրում անել Արցախում․ Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախն իսկապես հրաշքներով լի է: Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքն էլ դրանցից մեկն է՝ բնության իր յուրօրինակ զարդերով ու պարարտ հողով: Ուրախ եմ, որ կարողանում եմ ընտանիքիս ծանոթացնել իմ հայրենիքի ամենասիրուն անկյուններին ու այդտեղ ապրող մարդկանց հետ: Պատերազմից հետո էլ մարդիկ շարունակում են իրենց ապագան կառուցել Արցախում՝ իրենց հողի վրա: …