Տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը փակ կլինի Մաշտոցի պողոտայի մի հատվածը
Հարգելի համաքաղաքացիներ,
մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցից մինչև Ամիրյան փողոց հատվածի երթևեկությունը: