Մունդիալ-2022. Կոստա Ռիկան նվազագույն հաշվով հաղթեց Ճապոնիային
Երկրորդ խաղակեսում Ճապոնիայի գրոհներին հազվադեպ պատասխանում էր Կոստա Ռիկան: Սակայն 80-րդ րոպեին գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` «չես խփում դու, խփում են քեզ»: Կեյշեր Ֆուլերը խփեց իր հավաքականի առաջին գնդակն այս Մունդիալում: Հանդիպման վերջնամասում Ճապոնիան շատ լավ հնարավորություն ուներ խուսափելու պարտությունից, սակայն չիրացրեց իր պահը: