Թուրքիայում բանկերին պարտքեր ունեցող քաղաքացիների թիվը 1 տարում ավելացել է 2 մլն ով
Թուրքիայում վերջին 1 տարում անհատական վարկեր վերցրած քաղաքացիների թիվն ավելացել է 2 մլն.-ով՝ հասնելով 36 մլն 671 հազարի: Այս մասին հայտնել է խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Այհան Բարութը՝ հղում անելով Թուրքիայի Բանկային գործունեության կարգավորման և վերահսկողության գործակալություն հրապարակած տվյալներին: