Մունդիալ-2022. Անգլիան հաղթելով Սենեգալին՝ դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության 1/8 եզրափակչում միմյանց հետ մրցեցին Անգլիան ու Սենեգալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալ-Խոր քաղաքի «Ալ-Բայաթ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը զգուշավոր ֆուտբոլ էին ցուցադրում՝ առավել շատ ուսումնասիրելով միմյանց խաղը: Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեց Սենեգալի ընտրանին, սակայն այդ իրավիճակում անթերի գործեց Անգլիայի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը: