Բրազիլիայի հավաքականի երրորդ գոլից հետո Տիտեն պարել է Ռիշարլիսոնի հետ (տեսանյութ)
Բրազիլիա-Հարավային Կորեա hանդիպման 29-րդ րոպեին բրազիլիացիների հարձակվող Ռիշարլիսոնը հաշիվը 3։0 դարձրեց՝ փայլուն խաղարկումից հետո գրավելով մրցակցի դարպասը։
Իր թիմի երրորդ գոլը խփելուց հետո Ռիշարլիսոնը վազել է դեպի պահեստայինների նստարան և գլխավոր մարզիչ Տիտեի հետ նշել գոլը՝ պարելով։
Հիշեցնենք, որ ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Բրազիլիան 4։1 հաշվով հաղթեց Հարավային Կորեային։
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Վինիսիուսը Ժունիորը, իսկ 6 րոպե անց Նեյմարը կրկնապատկեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
29-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ռիշարլիսոնը։ Մինչև ընդմիջում բրազիլացիների կազմում աչքի ընկավ նաև Լուկաս Պակետան։
Կորեացիները կարողացան մեկ գոլ խփել։ 76-րդ րոպեին աչքի ընկավ Սին Հո Բեկը։
Բրազիլիայի հավաքականը քառորդ եզրափակչում կմրցի Խորվաթիայի հետ։