Ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է. ամփոփվել են ԱԻՆ-ՃՄՀԳ համագործակցության արդյունքները
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ/JICA) «Աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի 6-րդ ամփոփիչ նիստը: Մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ, ծրագրի տնօրեն Դավիթ Համբարյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Սուգուրու …