Տեղական ժողովրդավարության զարգացման եւ հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը. Արմեն Գեւորգյան
Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում՝ որպես ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային հարցերով հիմնական զեկուցող, հաշվետու զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: «Հարգելի՛ գործընկերներ, COVID-19-ի սահմանափակումներով պարտադրված դադարից հետո Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ նստաշրջանն անցկացվել է առկա ձեւաչափով: Մոնիթորինգային առաքելությունների, …