Մարոկկո-Իսպանիա. պայքարը շարունակվում է լրացուցիչ ժամանակում
ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը մրցում է Իսպանիայի թիմի հետ։
Հիմնական ժամանակից հետո լուսատախտակին զրոներ են: Ընդհանուր առմամբ, առաջին կեսը հարուստ չէր վտանգավոր պահերով: Գնդակին ավելի շատ տիրում էին իսպանացիները, սակայն վտանգավոր պահերով գրեթե հավասարություն էր:
Երկորրդ խաղակսում գրեթե նույն սցենարն էր: Խաղավերջում իսպանացիները մի փոքր ակտիվացան, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ: Թիմերը պայքարը շարունակում են լրացուցիչ ժամանակում: