Կախարդական գնացքը «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներին տեղափոխել է հրաշքների աշխարհ
Դեկտեմբերի 6-ին և 7-ին Երևանի մետրոպոլիտենում «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի պատվիրակությունները մասնակցել են Հանրային հեռուստաընկերության կազմակերպած մշակութային ծրագրին։ Հանրապետության հրապարակից մետրոյի կախարդական գնացքը մասնակիցներին տեղափոխել է 4 հեքիաթային կայարաններ, որտեղ երեխաները ծանոթացել են Հայաստանի մշակութային ժառանգությանը, խոհանոցին, ազգային պարերին ու խաղերին և մասնակցել հայկական մեծ խնջույքի: Խաղերի կայարանում մասնակիցները փորձել են պտտել այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» …