Մարիամ Մկրտչյանը հերթական փայլուն մասնակցությունն է ունեցել այս տարվա միջազգային մեկնարկներում
Հայաստանի կանանց, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը հերթական փայլուն հաղթանակն է տարել Խանտի-Մանսիյսկում անցկացված «Խաղն սկսված է» միջազգային երիտասարդական մրցաշարում: Աղջիկների պայքարում Մարիամը ինը հնարավորից վաստակել է 7,0 միավոր եւ ճանաչվել միանձնյա հաղթող: Հայաստանը ներկայացուցիչ ուներ նաեւ երիտասարդների խմբում: Գրոսմայստեր Շանթ Սարգսյանն իր անվան դիմաց գրանցել է 5,0 միավոր եւ …