Տիտեն լքեց Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հայտարարել է իր հրաժարականի մասին։
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, Պենտակամպեոնները դուրս մնացին Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունից։
Քառորդ եզրափակիչում՝ 11 մետրանոցներով Տիտեի թիմը պարտվեց Խորվաթիային (2:4): Խաղից հետո 61-ամյա մասնագետը հայտարարեց, որ հեռանում է ազգային թիմից։
Հիշեցնենք, որ դեռ փետրվարին Տիտեն հայտարարել էր 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո ազգային հավաքականը լքելու մտադրության մասին։ Նա թիմը գլխավորում էր 2016 թվականի հունիսից։