Մարզերում քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները հիմնականում սոցիալական բնույթի են. ՄԻՊ
Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով ՄԻՊ ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին այցելել են ՀՀ բոլոր մարզեր, անցկացրել ընդունելություններ, քննարկումներ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քաղաքացիների հետ զրույցներ, քննարկումներ են ունեցել նաև նախօրոք նախանշված հանդիպման վայրերից դուրս՝ կատարելով շրջայցեր համայնքերում: Մարզերում քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները նույնանման են: Դրանք հիմնականում սոցիալական բնույթի են: Վերաբերել են ոռոգման ու խմելու ջրին, բնակարանային ապահովվածությանը, հարկադիր …