ՏՈՆաԾԱՌաՏՈՆ գումարած գիտելիք եւ գեղեցիկ երաժշտություն
Օ₂ Gardens-ում կայացավ ՏՈՆաԾԱՌաՏՈՆ-ը, որի ընթացքում ներկայացված էին հարյուրավոր լուսավորված և զարդարված եղևնիներ, ինչպես նաև հայկական շուրջ 15 ընկերությունների կողմից ստեղծված կրեատիվ տոնածառեր։ Միջոցառման կազմակերպիչը Հայաստանում ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL GROUP-ն էր: «ՏՈՆաԾԱՌաՏՈՆ-ը Օ₂ Gardens-ի ձմեռային նոր ձևաչափն է։ Այս այգում ամբողջ տարվա ընթացքում ներկայացված են բույսերի, ծաղիկների, ծառերի ու թփերի 2000-ից …