Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնում է. «Փարիզում հանդիպեցի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին։ Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»։