Շուշիի դպրոցի փոխտնօրեն. «Մենք էությամբ արդեն դուրս ենք եկել փափկասուն տիկնոջ շապիկից եւ զգում ենք, որ մի զինվոր էլ մենք ենք»
Ի աջակցություն Արցախի ու արցախահայության, այսօր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ էին նաեւ «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժման անդամները: Շուշիի միջնակարգ հոսքային դպրոցի փոխտնօրեն Լիդա Մկրտչյանը շարժման անունից Aravot.am-ի միջոցով հանրությանը ցանկացավ հորդորել, որ իրենց այլեւս չասեն փափկասուն տիկնայք: «Մենք էությամբ արդեն դուրս ենք եկել այդ շապիկից: Մենք զգում ենք, որ մի զինվոր էլ մենք ենք …