«Ալիևը փորձելու է և՛ Արցախին հարվածել, և՛ Հայաստանին. պատրաստվենք ռազմական գործողությունների». Թևան Պողոսյան
«Ադրբեջանի իրական պահանջներն ուրիշ են եղել: Առաջին օրը տեղեկություն եղավ, որ Պուտինը խոսել է Ալիևի հետ, հետո՝ Փաշինյանի, հետո մի քանի ժամ հետո զանգել է Ալիևին: Դրանից հետո Արցախը հայտարարում է՝ ոչ մի բան չենք ընդունելու, այսպես կանգուն ենք մնում: Հայաստանը ձայն չի հանում, արդեն չորրորդ օրն է: Փորձում եմ այս ամենի մեջ դիտարկել գազային գործարքների խնդիրը, Մարիա Զախարովայի հայտարարությունները և ինձ մոտ գալիս է մի բան՝ առաջին օրը այնպիսի պահանջների շարք է եղել դրված, որ հասկանալի էր՝ դա լինելու է մեր վերջը: Արցախը ասել է՝ ոչ»