Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դատարանների ծանրաբեռնվածությունը վտանգում է արդար դատաքննությունը. փաստաբաններ

Դատարանների ծանրաբեռնվածությունը վտանգում է  արդար դատաքննությունը. փաստաբաններ

Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով արդար դատաքննությունը լրջորեն վտանգվում է, ահազանգում են փաստաբանները։

Օրինակ, Շիրակի մարզի դատարանի աշխատանքը, ըստ փաստաբանների, կաթվածահար լինելու շեմին է։ Դատարան դիմողների թիվը նվազեցնելու նպատակով բարձրացվեց նաև պետական տուրքը, բայց դրանից դատավորների ծանրաբեռնվածությունը, ըստ փաստաբան Հայկ Հարությունյանի, չթեթևացավ. - «Դատավորներին նշանակում են, դատավորները գալիս են, մի տարի վեց ամիս, երկու տարի աշխատում են ու տեղափոխվում են Երևան։ Ու նշանակում են նոր դատավորներ։ Ստացվում է, որ այդ դատավորները, իրենց մոտ կուտակված գործերը չվերջացնելով, փոխանցում են մեկ այլ դատավորի։ Եվ իրավիճակ է ստեղծվել, որ և' քրեական գործերով, և' քաղաքացիական գործերով գործ ունենք, որ մի գործը արդեն երրորդ-չորրորդ դատավորն է փոխում։ Եվ մենք ստիպված, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս շարունակել ընդհատված տեղից, զրոյից սկսում ենք»։

Նոր դատաքննությունը նաև պետական միջոցների լրացուցիչ ծախս է ենթադրում. - «Նոր դատավորը գալիս է, զրոյից է սկսում, այսինքն՝ տասը տարվա ծախսը, կարելի է ասել ջուրն է լցվել, պետական ռեսուրս։ Մի հատ էլ կգումարվի ՄԻԵԴ-ում մի կլորիկ գումար, որը պետք է պետությունը հատուցի էդ քաղաքացիներին ուշացած արդարադատության համար»։

Փաստաբանի պնդմամբ, նույնիսկ ամենապարզ հարցերով՝ ալիմենտի կամ երեխային տեսակցության համար դատարան դիմած քաղաքացին ստիպված տարիներ է սպասում. - «Անձը դիմում է դատարան, և մինչև որոշումը կայացվում է, արդեն իմաստը չկա։ Օրինակ. վարորդական իրավունքից զրկել են անձին մի տարի ժամկետով։ Անձը դիմում է դատարան, վիճարկում է պետական ծառայողների ոչ իրավաչափ գործողությունները, դատարանը հաստատում է, որ այո, ոչ իրավաչափ է, բայց այդ ակտը կայացվում է երկու տարի անց»։

Առավել ծանր իրավիճակ է քրեական գործերի դեպքում։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ երբ մի քրեական գործը 3-4 դատավոր է քննում, ժամկետների խախտումը առավել ծանր հետևանքների է բերում. - «Մենք ունենք քրեական գործ, որ արդեն չորս անգամ քննվել է տարբեր դատավորների կողմից։ Եվ էդ քրեական գործը կրկին սկզբնափուլում է։ Քրեական գործ կա, որի դատաքննությունը արդեն 2015 թվականից ընթանում է և չի ավարտվել, և ոչ էլ հույս կա, որ կավարտվի։ Եվ էս ամբողջ ընթացքում մարդիկ չեն կարող ազատ տեղաշարժվել։ Գիտենք, որ առավել ևս մեր մարզում եկամուտի աղբյուրը մարդկանց արտագնա աշխատանքն է, մարդիկ տարիներ շարունակ զրկված են աշխատելու հնարավորությունից։ Եթե անգամ մարդիկ թեկուզ դատապարտվեին, հիմա պատիժը կրած-վերջացրած կլինեին։ Բայց էդ մարդիկ ուղղակիորեն գերու նման մնացել են, որովհետև իրենց քրեական գործերը չի ավարտվել, որովհետև պետությունը չի ապահովում իր պարտականությունը ողջամիտ ժամկետում արդար դատաքննություն իրականացնելու»։

Նման պայմաններում դատավորը չի կարող արդար դատաքննություն ապահովել, վստահ է փաստաբանը։ Ըստ Հայրապետյանի, այս խախտումները կարող են Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ որոշումների կայացմանը հանգեցնել. - «Ծանրաբեռնվածությունը դատավորների մոտ անտրամաբանական է։ Նրանք էլ են մարդ, պետք է հասցնեն, չէ՞։ Հասկանան ինչի մասին է քրեական գործը և ինչ որոշումներ պետք է կայացնեն։ Նրանք օբյեկտիվորեն ժամանակ չունեն էդ կարևոր հարցերը քննարկելու։ Հետևաբար հաջորդ լուծումը՝ տեխնիկապես, ուղղակի ձևի համար արդարադատություն իրականացնելը, արագ-արագ գործերը ավարտելը մարդկանց իրավունքների հաշվին։ Սա է իրավիճակը»։

Կառավարությունից ևս պարբերաբար հայտարարում են իրավապահ և դատական համակարգի ծանրաբեռնվածության մասին, որպես լուծում դիտարկելով աշխատավարձերի բարձրացումն ու օրենսդրական փոփոխությունները։ Փաստաբանների կարծիքով, սակայն դատարաններում ստեղծված իրավիճակն արհեստական է։

«Բարձրագույն դատական խորհրդին նամակ ենք գրել, որ հարգելիս, դատավոր եք նշանակում, գոնե այնպես նշանակեք, որ մի քիչ երկար աշխատեն, գոնե մի քիչ դատական ծանրաբեռնվածությունը թեթևացնեն։ Անընդհատ տեղափոխություններ անելով է'լ ավելի եք ծանրաբեռնում այսօրվա մեր դատական համակարգը։ Հասել է կոլապսի արդեն էս վիճակը», - ասաց Հայկ Հարությունյանը։

«Այս խնդիրը լուծելու համար լրացուցիչ դատավորներ են պետք Շիրակի մարզում, որովհետև առկա անձնակազմը չի լուծելու, իսկ էդ խնդիրը կուտակվել է Բարձրագույն դատական խորհրդի երբեմն անհասկանալի գործելաոճի պատճառով։ Դուք մեկ-երկու տարով դատավոր եք բերում մարզ, նշանակում։ Չե՞ք մտածում, որ էդ մեկ-երկու տարով էդ դատավորը խնդիր չի լուծելու, խնդիրներ է ստեղծելու, որովհետև իր գործերը թողնելու է հաջորդ դատավորին։ Հաջորդ դատավորը մեկ-երկու տարի աշխատելով՝ էն, ինչ գործեր որ ինքը վերցրել է, գրեթե կրկնապատկած թողնելու է հաջորդ դատավորին։ Եվ էս շղթան հանգեցրել է էն վիճակին, որ կոլապսի առաջ է կանգնած ամբողջ համակարգը»։

Դատական գործերի ձգձգումն է նաև ըստ փաստաբանների պատճառը, որ շատ քաղաքացիներ հրաժարվում են իրենց իրավունքները դատարաններում պաշտպանել։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

«Танки» и другие машины теперь можно покупать прямо в приложении. Great Wall предложила россиянам цифровую экосистему

Вильфанд: на следующей неделе вода в водоемах Москвы прогреется до +19 градусов

Представитель Кремля Песков: Путин неоднократно говорил, что потребности в мобилизации нет

Автомобиль перевернулся и загорелся после столкновения с ограждениями на МКАД

Музыкальные новости

Посольство Бахрейна: король Аль Халифа считает Путина другом

«ИМЕНЕМ ЗАКОНА»: «СВЯТОЙ ЛЕНИН» ОТМЕНЯЕТ НАЛОГИ С ЗАРПЛАТ НАРОДА!

КУРОЧКА РЯБА - спектакль театра кукол Бурятии "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети

Кадыров встретился с Путиным в Москве и пригласил его в Чечню

Новости России

Создаваемый в Приморье всесезонный курорт презентовали на выставке «Россия»

Вильфанд: московские водоемы прогреются до 19 градусов на следующей неделе

Врач Тяжельников рассказал, кому нельзя работать на огороде в позе вниз головой

Путин мог бы взять перерыв, но не стал: Визит Президента РФ в КНДР

Экология в России и мире

Бизнес-эксперт Екатерина Паршина дала 3 совета, как не стать самодуром в компании

Саратов: место, где начинается Космос

Бизнес-эксперт Екатерина Паршина дала 3 совета, как не стать самодуром в компании

Международные дизайнеры приняли участие в Modest Fashion Day в Казани

Спорт в России и мире

Россиянки Хромачёва и Сизикова пробились в финал парного турнира в Рабате

В Париже стартует «Ролан Гаррос» открытый чемпионат Франции по теннису

Самсонова с «баранкой» разгромила Хаддад-Майю и вышла в полуфинал турнира в Страсбурге

Екатерина Александрова уступила Линетт во втором круге турнира в Страсбурге

Moscow.media

CorpSoft24 синхронизирует учетные записи в облаке

Московская Пивоваренная Компания перешла на кадровый ЭДО с помощью HRlink

Астана остается без российских денег. Россия закручивает Казахстану сразу несколько гаек.

Майский вечер в Тверской губернии







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *