ՀՀ զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ-ն դարձյալ հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 17:20-18:15-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: