Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Մամիկոն Ասլանյան» դաշինքում կուսակցին մեղադրում են իրենց առաջնորդի անունից կեղծ տեղեկություններ տարածելու համար

«Մամիկոն Ասլանյան» դաշինքում կուսակցին մեղադրում են իրենց առաջնորդի անունից կեղծ տեղեկություններ տարածելու համար

«Մամիկոն Ասլանյան» դաշինքը կուսակցին մեղադրում է իրենց կալանավորված առաջնորդի անունից կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Օրեր առաջ տեղի ունեցած Վանաձորի ավագանու նիստին Մամիկոն Ասլանյան խմբակցությունից ընդամենը երկու անդամ էր մասնակցել, որի արդյունքում քվորում էր եղել և իշխանական ուժերին մեկ տարի անց հաջողվել էր բյուջե հաստատել։

Նիստին ներկայացած Սեյրան Ղամբարյանը հայտարարել էր, թե բանտում հանդիպել է արդեն մեկ տարի կալանքի տակ գտնվող նախկին համայնքապետ Ասլանյանին, որն իրեն հանձնարարել է մասնակցել նիստին։ Դրան չմասնակցած ընդդիմադիրների հասցեին էլ կոշտ հայտարարություն էր արել, թե քաղաքում աշխատանքը տապալման են տանում։

«Գնացել եմ հանդիպել եմ իրա հետ, ինքը ինձ հանձնարարել է, որ հայտարարեմ՝ եթե մեր ներկայությամբ նիստը կայանում է, ուրեմն մեր մասնակցությունը ինքը հանձնարարել է, որ պարտադիր լինի: Ցավը նրանում է, որ մենք չենք առանձնացնում՝ որն է մեր տնտեսական խնդիրը, որը՝ քաղաքական, որովհետև կան խմբավորումներ, որ միշտ մտածում եք՝ ինչքան վատ էդքան լավ: Ես արդեն ասացի՝ իր կարծիքը մեր ներկայության մասին, իր հետ էս բոլորը համաձայնեցված է», - ասաց Ղամբարյանը:

Նիստից հետո դաշինքի հետ համագործակցող «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը կասկածի տակ էր առել, թե Մամիկոն Ասլանյանը կարող էր դիրքորոշում փոխել ու նման հանձնարարություն տալ խմբակցության անդամին։ Անգամ ակնարկել էր, թե սա իշխանության հետ ձեռքբերված կուլիսային պայմանավորվածությունների արդյունք է։

Ավելի ուշ «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է հայտարարություն տարածել ու նշել, թե դեկտեմբերի 14֊ին տեղի ունեցած ավագանու նիստին հայտարարություններն են հնչել, որոնք անհիմն են և «իրականության հետ որևէ աղերս չունեն»։

«Մամիկոն Ասլանյանն ավագանու նիստերի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել և որևէ ավագանու անդամի համաձայնություն կամ լիազորություն չի տվել նիստերին մասնակցելու կամ դաշինքի ու ղեկավարի անունից` իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, հորդորներ տարածելու։ Ավագանու առանձին անդամների գործողությունները կրում են զուտ անհատական բնույթ, և յուրաքանչյուրն առաջնորդվում է իր խղճով ու բարոյականությամբ, գուցե նաև այլ շահագրգռությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Երեք օր առաջ ավագանու նիստին ներկայացած Սեյրան Ղամբարյանը հակասություն է տեսնում. Մամիկոն Ասլանյանը դատական նիստերին ու իր հետ ունեցած առանձնազրույցում մեկ բան է ասել, ավագանու նիստից հետո՝ այլ բան հայտարարել։ Ասում է՝ հստակ է՝ կալանավորված Ասլանյանը դեմ չէր, որ քաղաքի տնտեսական զարգացման նպատակով ավագանու նիստ տեղի ունենար։ Մինչդեռ հիմա այլ հայտարարություն են անում նրա անունից։

«Էն, ինչ որ ես դատարանում լսել եմ, դրանից հետո հայտարարությունը փոխվել է», - ասաց նա:

«Ազատության» հարցին՝ իսկ առանձնազրույց ունեցե՞լ է իր հետ, Ղամբարյանը պատասխանեց. - «Իհարկե, ունեցել եմ, ինչ որ դատարանում է ասել, ինձ էլ է ասել, որ «ես դեմ չեմ քաղաքի բարեկարգմանը»:

Սեյրան Ղամբարյանը չի ընդունում մեղադրանքները, թե կուլիսային պայմանավորվածություններ ունի իշխանությունների հետ։ Ասում է՝ քաղաքի մասին է մտածել։ Տեղի ունեցած ավագանու նիստում որոշումներ են ընդունվել, որոնց արդյունքում հաջորդ տարի Վանաձորում խոշոր շինարարական ծրագրեր կիրականացվեն, թանկարժեք աղբատար մեքենաներ կգնեն, փողոցները կնորոգեն։

«Ես իրավունք ունեի գնալ, իմ քաղաքի համար քվեարկեի: Եթե ինչ-որ մի խոսակցություն, եթե մի ձևով էդ ձևակերպումները փոխվել են, ես նորից կրկնում եմ՝ դեմ չեմ, որ իմ քաղաքում այդքան բարեկարգում գնա», - ընդգծեց նա:

Բռնցքամարտի վաստակավոր մարզիչ, 65-ամյա Սեյրան Ղամբարյանը հիշեցնում է՝ պետական պաշտոններ չի ունեցել, ու չի էլ նախատեսում ունենալ։ Ղամբարյանը խմբակցության ներսում առկա հակասության մասին չի խոսում, ասում է՝ Դաշինքի մյուս անդամներին չի հանդիպել. - «Որևէ ներքին պայմանավորվածություն ես չունեմ էդ իմ քայլի համար»:

Մեկ տարի առաջ՝ Վանաձորում տեղի ունեցած ընտրություններից անմիջապես հետո կալանավորվեց ամենաշատ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդը իր պաշտոնավարման 5 տարիներին կատարած ենթադրյալ ապօրինությունների համար։ Դրանից հետո ավագանին հնարավորություն չի ունեցել համայնքի ղեկավար ընտրել, բայց միաժամանակ նոր ընտրություններ չեն նշանակվել, քանի որ համայնքի ղեկավար ընտրելու արգելք դատարանն է սահմանել՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահանջով։ Հայտնի չէ, ինչ կլինի սրանից հետո, երբ իշխանություններին ի վերջո հաջողվեց և՛ վարչապետի կողմից նշանակված համայնքի ղեկավարի պաշտոնակատար ունենալ, և՛ հաստատված բյուջե։ Տեղի պաշտոնյաներն ասում են՝ այս պահին իրենց օրակարգում արտահերթ ընտրություններ չկան։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Финляндии заявили, что не готовы к проведению ЧМ по лыжным видам спорта

Резидент ОЭЗ «Технополис Москва» выпустил серию автомобилей для кольцевых гонок

Подробности дела Вертелецкого: Источник рассказал, за что именно задержали офицера Департамента по обеспечению гособоронзаказа

На подмосковных КПО «Нева» и «Восток» определили лидеров выборки вторсырья за неделю

Музыкальные новости

Руководитель Росдетцентра Александр Кудряшов поздравил победителей номинации «Детская экскурсия» программы «Лига Экскурсоводов»

Олимпийский чемпион Роман Костомаров поздравил победителей номинации «Экскурсия без границ» программы «Лига Экскурсоводов»

Кадыров встретился с Путиным в Москве и пригласил его в Чечню

Проводы Джикии, дубль Сулейманова и парады голов в Нижнем Новгороде и Екатеринбурге: чем запомнился 29-й тур РПЛ

Новости России

Регоператор «МСК-НТ» отправил на переработку 1 т крышечек в рамках благотворительной акции

В Мособлдуме принят первый в РФ закон, регулирующий деятельность ОС при органах власти

Подробности дела Вертелецкого: Источник рассказал, за что именно задержали офицера Департамента по обеспечению гособоронзаказа

"Роснефть" провела День искусства на выставке "Россия"

Экология в России и мире

Шины FORZA прошли первые этапы тестирования на российских дорогах

Светлые оттенки весенней моды: стильные идеи для женщин в возрасте

Модернизация контейнерных площадок продолжается в Реутове

Бизнес-эксперт Екатерина Паршина дала 3 совета, как не стать самодуром в компании

Спорт в России и мире

Российский теннисист Медведев опустится на строчку в рейтинге ATP

В Париже стартует «Ролан Гаррос» открытый чемпионат Франции по теннису

Определилась первая соперница Рыбакиной на Ролан Гаррос

Касаткина, Андреева и Кудерметова — в тройке лидеров в борьбе за звание лучшей теннисистки

Moscow.media

До четырех полос расширят участок трассы Р-132 Золотое кольцо во Владимирской области к юбилею Суздаля

Московская Пивоваренная Компания перешла на кадровый ЭДО с помощью HRlink

Цифра дня: сколько диагнозов поставил ИИ-помощник для врачей от Сбера

Новые вызовы и обеспечение технологического суверенитета квалифицированными кадрами обсудили в Москве







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *