Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Ռուս խաղաղապահներն այսօր չունեն այն լիազորությունները, որ կարողանան ուժի կիրառմամբ բացել միջանցքը». Դավիթ Գալստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը – Պարո՛ն Գալստյան, ի՞նչ զգացողություններ ու տրամադրություններ են տիրում շրջափակման մեջ գտնվող Արցախում: – Ընդհանուր հիասթափություն կա Հայաստանի իշխանություններից, բայց խուճապային տրամադրություն չկա: Արցախահայությունն իր թիկունքում մշտապես ունեցել է Մայր Հայաստանի շունչը, երաշխավորությունը, իսկ այսօր այն բոլոր քայլերը, որոնք մենք ակնկալում էինք Հայաստանի […]

The post «Ռուս խաղաղապահներն այսօր չունեն այն լիազորությունները, որ կարողանան ուժի կիրառմամբ բացել միջանցքը». Դավիթ Գալստյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը

Պարո՛ն Գալստյան, ի՞նչ զգացողություններ ու տրամադրություններ են տիրում շրջափակման մեջ գտնվող Արցախում:

– Ընդհանուր հիասթափություն կա Հայաստանի իշխանություններից, բայց խուճապային տրամադրություն չկա: Արցախահայությունն իր թիկունքում մշտապես ունեցել է Մայր Հայաստանի շունչը, երաշխավորությունը, իսկ այսօր այն բոլոր քայլերը, որոնք մենք ակնկալում էինք Հայաստանի իշխանություններից, չեն արվում:

Նման իրավիճակում նրանք պետք է արագ արձագանքեին, հասցեական գնահատականներ տային, միջազգային հարթակներում բարձրաձայնեին այն բոլոր հարցերը, որոնք այսօր ամենաշատն են հուզում արցախահայությանը, չի արվում: Մենք տեսնում ենք, որ նրանք դիտորդի դերում են, ու տպավորություն է, որ այսօր Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների հետ համատեղ փորձում են արցախահայության մոտ խուճապ ստեղծել, որպեսզի հայաթափեն Արցախը:

– Իսկ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ իրենք ակտիվ աշխատանքներ են տանում, ու դրանց արդյունքն էլ տեսանելի է՝ միջազգային հանրության արձագանքի տեսքով:

– Փաստերով ասենք. խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագրի» ընդունած հայտարարությունը, որում ընդհանրապես նշում չկար արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին, հրաժարվել էին օգտագործել Արցախի Հանրապետություն անվանումը: Խոսում էին միայն արցախահայության ֆիզիկական անվտանգության մասին, բայց այսօր դա էլ է վտանգված: Գործուն քայլեր չեն անում, որպեսզի բարձրաձայնեն այն մասին, որ Ադրբեջանն իր իսկ ստորագրած պայմանագիրը խախտում է:

Փոխարենը՝ տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը չի հրաժարվում իր առօրյայից, ապրում է այնպես, կարծես Արցախում ամեն բան նորմալ է, կարծես Արցախում չէ, որ ընտանիքները բաժանված են՝ մի մասը Երևանում ու Գորիսում է, մյուսը՝ Արցախում: Այս բոլորը հիասթափություն են առաջացնում արցախահայության մոտ:

– Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ է պետք անել:

– Սա մեկ հոգու լուծելիք խնդիր չէ. Արցախ, Հայաստան ու ռուս խաղաղապահ առաքելության համատեղ քայլերի ու որոշման արդյունք պետք է լինի լուծումը: Ամեն գնով պետք է բացեն ճանապարհը, որովհետև սա եռակողմ պայմանավորվածության խախտում է:

– Պարո՛ն Գալստյան, իսկ ռուսական կողմից հիասթափություն չունե՞ք:

– Քանի որ մենք շփումներ չունենք ռուսական կողմի հետ, չենք կարող հստակ գնահատական տալ, բայց չենք տեսնում նաև այն կեցվածքը մեր իշխանությունների՝ հիմնականում Հայաստանի, որ նրանք պահանջատեր լինեն Ռուսաստանից՝ որպես այդ եռակողմ հայտարարության երաշխավորից: Նրանք լուռ համաձայնել են Ադրբեջանի ծրագրին, ու կան նաև պատգամավորներ, որոնք փորձում են այս իրավիճակն օգտագործել, հակառուսական տրամադրություններ բարձրացնել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Ադրբեջանն այս քայլով հարվածում է ոչ միայն մեզ, այլ նաև ռուս խաղաղապահներին: Բայց պետք է նկատենք նաև, որ ռուս խաղաղապահներն այսօր չունեն այն լիազորությունները, որ կարողանան ուժի կիրառմամբ բացել միջանցքը: Այս նպատակի համար է, որ Ադրբեջանը մինչև հիմա չի ստորագրել նրանց մանդատը:

– Իսկ Արցախում հակառուսական տրամադրություններ կա՞ն:

– Ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ որոշ, այսպես ասած արևմտյան գրանտներից սնվող անձինք փորձում են ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա ու օբյեկտիվորեն չեն գնահատում իրավիճակը:

– Արցախի քաղաքական ուժերը գիտե՞ն հստակ պահանջը, ինչի համար Ադրբեջանը փակել է միջանցքը:

– Բոլորս էլ կռահում ենք, որ դրանք Նիկոլ Փաշինյանի տված բանավոր խոստումներն են, որոնք չի կատարում:

– Որո՞նք են այդ խոստումները:

– Եթե հստակ իմանայինք՝ կբարձրաձայնեինք, բայց կան մեր ժողովրդի թիկունքում տրված խոստումներ, որոնցից տեղյակ չենք, ու դրա համար Ադրբեջանն այսօր այս սադրանքների սպառնալիքով փորձում է դրանք կյանքի կոչել: Եթե այդ խոստումները լինեին հայկական շահից բխող, երևի թե կիմանայինք:

– Պարո՛ն Գալստյան, միջազգային հանրությունից ի՞նչ եք ակնկալում:

– Գործնական քայլեր են պետք, Ադրբեջանը հասկանում է միայն պարտադրանքի լեզուն, մինչև Ադրբեջանի հետ չսկսեն պարտադրանքի լեզվով խոսել, ոչինչ էլ չի փոխվի:

– Ադրբեջանը պնդում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ չկա, որովհետև ռուս խաղաղապահները նրանց ապահովում են պարենով ու այլ անհրաժեշտ իրերով: Իսկապե՞ս Արցախը օգնություն է ստանում՝ գտնվելով շրջափակման մեջ:

– Դա հերթական ապատեղեկատվություն ու կեղծիք է: Նրանք փորձում են միջազգային հանրության առաջ արդարանալ, թե չկա հումանիտար աղետ, իսկ այն ավտոշարասյունը, որ նրանք սոցցանցերով տարածում են, ռուս խաղաղապահների տեղաշարժն է միջանցքով, երբ իրենց հիմնական բազա են գնում կամ գալիս են այնտեղից, որը տեղակայված է Իվանյան համայնքում: Արցախին որևէ հումանիտար օգնություն այս 8 օրվա ընթացքում չի տրվել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post «Ռուս խաղաղապահներն այսօր չունեն այն լիազորությունները, որ կարողանան ուժի կիրառմամբ բացել միջանցքը». Դավիթ Գալստյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Вильфанд предсказал скорое начало купального сезона в Москве

NBC: США боятся возможных провокаций РФ и КНДР в преддверии выборов

В красноярской «Планете» закроются рестораны Il Patio и Black Star Burger

Вильфанд: на следующей неделе вода в водоемах Москвы прогреется до +19 градусов

Музыкальные новости

Уральская ТПП подписала соглашение о сотрудничестве в области роботизации промышленных предприятий

Аксенов: двое жителей Крыма погибли при ракетной атаке в Крыму

Детская постановка кукол из Бурятии"История одного города театра "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети

Театр «Модерн» представит спектакль к 130-летию Олдоса Хаксли

Новости России

NBC: США боятся возможных провокаций РФ и КНДР в преддверии выборов

Пассажир такси пытался провезти на Кубань крупную партию «синтетики»

Вильфанд предсказал скорое начало купального сезона в Москве

Последний тур «шального» сезона. Сегодня «Оренбург» на своем поле сыграет с ФК «Спартак» (Москва)

Экология в России и мире

23 МАЯ РОССИЙСКАЯ МЕЖДУНАРОДНАЯ АКАДЕМИЯ ТУРИЗМА ОТМЕТИЛА СВОЙ 55-Й ДЕНЬ РОЖДЕНИЯ. ФОТОРЕПОРТАЖ

Новая коллекция ювелирных украшений Dior

Выпускникам детсада в Реутове раздали мороженое

Бизнес-эксперт Екатерина Паршина дала 3 совета, как не стать самодуром в компании

Спорт в России и мире

Самсонова с «баранкой» разгромила Хаддад-Майю и вышла в полуфинал турнира в Страсбурге

Камилла Рахимова вышла в полуфинал турнира WTA-250 в Рабате

Рахимова вышла в полуфинал турнира в Рабате

В Париже стартует «Ролан Гаррос» открытый чемпионат Франции по теннису

Moscow.media

Астана остается без российских денег. Россия закручивает Казахстану сразу несколько гаек.

Принцеса на горошине.

В Прикамье водителя грузовика будут судить за ДТП с пятью погибшими

С чего начинается любое заболевание?







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *