World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լաչինի միջանցքի փակումը ընդհանուր աշխարհաքաղաքական խաղի նոր պարտիա է, որն ընթանում է ուկրաինական ճգնաժամի համատեքստում. Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

 – Պարո՛ն Պետրոսյան, 8 օր է՝ չի հաջողվում հեռացնել Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստներին»  ու վերականգնել Արցախ-Հայաստան կապը: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում:

– Ադրբեջանական այս ակցիայի ներքո իրականում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են կատարվում: Միանշանակ է, որ Ադրբեջանն իր առջև դրել է քաղաքական ու ռազմավարական լրջագույն նպատակներ ու փորձում է շանտաժի միջոցով հասնել դրանց իրականացմանը: Քանի դեռ Լաչինի միջանցքը փակ է, նշանակում է, որ ադրբեջանական կողմը չի կարողանում օգտագործել այս միջոցն ու հասնել իր նպատակներին:

Իհարկե Արցախի կյանքի ճանապարհը չի կարող մշտապես փակ մնալ, այն ինչ-որ մի փուլում դարձյալ կբացվի, բայց հարցն այն է, թե ինչ գնով է բացվելու: Եթե մինչև ամանոր առանց լուրջ ձեռքբերումների Ադրբեջանը բացեց ճանապարհը, նշանակում է, որ չի հասել իր նպատակների կատարմանը, ու կարելի է ենթադրել, որ ինչ-որ փուլում ճանապարհը կրկին կփակվի, իսկ եթե ճանապարհը բացվի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, կնշանակի, որ դա կարող է որոշակի առումով երկարաժամկետ լինել ու տևել այնքան, մինչև Ադրբեջանը դարձյալ չի որոշի ինչ-որ քաղաքական շահերի իրականացման համար կրկին փակել միջանցքը:

– Ձեր տպավորությամբ՝ Արցախի ու Հայաստանի իշխանությունները տեղյա՞կ են, թե Ադրբեջանի քաղաքական նպատակը ո՛րն է, ու ինչո՛ւ է իրականում փակ մնում Լաչինի միջանցքը:

– Բնականաբար տեղյակ են, որովհետև, ենթադրում եմ, որ այս գործընթացին զուգահեռ ընթանում են ակտիվ քաղաքական բանակցություններ, որոնք այս ճգնաժամի անտեսանելի հատվածն են: Ադրբեջանը փորձ է անում այս միջոցով հայկական կողմին ինչ-ինչ զիջումներ պարտադրել:

Դա կարող է լինել ինչպես «Զանգեզուրի միջանցքը», այնպես էլ՝ Արցախի կարգավիճակի հետ կապված հայկական կողմի պահանջները կամ Արցախում տնտեսական խնդիրներ ստեղծելով, որոնց մասին Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է՝ ակնարկելով այդ հանքերի՝ իրենց ներկայացմամբ՝ ապօրինի գործունեությունը, նաև կարող է կապված լինել որոշ անձերի գործունեության հետ Արցախում, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի:

Վստահաբար բանակցություններ ընթանում են, ու Արցախի և Հայաստանի իշխանություններն էլ տիրապետում են այդ ինֆորմացիային, և նրանց՝ արտաքուստ շատ զուսպ ու հանգիստ կեցվածքը թույլ է տալիս կանխատեսել, որ ընտրվել է որևէ կերպ սադրանքների չտրվելու, չընկճվելու մարտավարություն:

– Պարո՛ն Պետրոսյան, այսինքն՝ սա ավելի շատ քաղաքակա՞ն ենթատեքստ ունի, ոչ թե միայն հումանիտար, ինչպես ներկայացվում է:

– Իհարկե, որովհետև այս ողջ գործընթացի տողատակում ահռելի քաղաքական բաղադրիչ կա, ու հումանիտար-բնապահպանական խնդիրներն ընդամենը արտաքին ֆոն են, որոնք բավական փոքր մասն են այն լրջագույն խնդրի, որն այսօր ստեղծվել է միջանցքի շուրջ:

Ակնհայտ է, որ այստեղ կան ավելի մեծ քաղաքական շահեր, որոնք առկա են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ դրանից դուրս: Լաչինի միջանցքում տեղի ունեցողը հստակ քայլ է Ադրբեջանի կողմից՝ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում ու հիմքեր ստեղծել առաջիկայում ռուս խաղաղապահների գործունեությունը հարցականի տակ դնելուն միտված:

Փաստացի Ադրբեջանն այսօրվանից սկսում է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն Արցախից, որը զուգահեռաբար նշանակում է Ռուսաստանի ազդեցության թուլացում տարածաշրջանում: Սրանով է նաև որոշակիորեն պայմանավորված հանգամանքը, որ Արևմուտքը ոչ այնքան առարկայական ներգրավվածություն է ստանձնել այս ճգնաժամի կարգավորման գործում:

Մյուս կողմից՝ եթե դիտարկում ենք մեր հարևան երկրների, հատկապես Վրաստանից ու Իրանից արձագանքի բացակայությունը, ապա սա ևս խոսում է այն մասին, որ այս ճգնաժամն Արցախից ու ընդհանրապես մեր տարածաշրջանից դուրս է: Հարևանները շատ լավ հասկանում են, որ արձագանքը, անգամ հումանիտար շեշտադրմամբ, կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում: Ակնհայտ է, որ կա բավականաչափ բարձր խաղադրույք, ու ներկայումս ներգրավված բոլոր դերակատարները կարծես անզիջում կերպով ձգում են խաղն ու զուգահեռաբար մեծացնում խաղադրույքները:

– Իսկ այդ խաղն ինչի՞ համար է ընթանում:

– Այս խաղն ընթանում է ներկա աշխարհաքաղաքական գործընթացներին զուգահեռ ու դրանց ազդեցությամբ, ու սա ընդհանուր աշխարհաքաղաքական խաղի նոր պարտիա է, որն ընթանում է ուկրաինական ճգնաժամի համատեքստում:

Այսինքն՝ փորձ է արվում հենց Ռուսաստանի ազդեցության գոտում նոր ճգնաժամի սկզբնավորմամբ ավելի մեծացնել Ռուսաստանի համար խնդրահարույց իրավիճակները նաև մեր տարածաշրջանում ու հիմքեր ստեղծել այստեղից Ռուսաստանի ազդեցության նվազման, եթե ոչ դուրսմղման համար:

– Պարո՛ն Պետրոսյան, ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռուսական կողմի արձագանքն ինչպե՞ս եք գնահատում, վստահաբար տեղյակ եք, որ քննադատության մեծ ալիք է ուղղված հենց Ռուսաստանի դեմ:

– Այն, որ այսօր ռուս խաղաղապահների վերահսկման գոտում կա ճգնաժամ Ադրբեջանի ուղիղ ներգրավմամբ, միանշանակ խոսում է այն մասին, որ խնդիրը առավելապես Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում է, ինչը շահավետ է նաև Ռուսաստանի հակառակորդների համար: Սա խնդրի տեսանելի կողմն է, որի ուղղությամբ կարելի է միանշանակ պնդում անել:

Պարզ է, որ Ռուսաստանը նաև առաջացած ճգնաժամում հանդես է գալիս որպես միջնորդ դերակատար, ու նրա համեմատաբար հավասարակշռված և ոչ միանշանակ գնահատականը հենց ուղղված է այդ միջնորդական դերակատարմանը չվնասելուն, հասկանալով, որ հավասարակշռության շեղումը կարող է ավելի լուրջ խնդիրներ առաջացնել Ռուսաստանի համար:

– Իսկ այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից տարվող աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:

– Նկատելի է, որ Հայաստանն ընդունել է որոշակի զուսպ դիրքորոշում, որպեսզի թույլ չտա, որ Ադրբեջանն այս իրավիճակը որպես շանտաժ օգտագործի Հայաստանի դեմ: Զուգահեռաբար, իհարկե որդեգրել են արտաքին դաշտում որոշակի ակտիվություն՝ փորձ անելով ներգրավել միջազգային գործընկերների՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գործում:

Իհարկե, միջազգային արձագանքը ցույց է տալիս, որ այս գործընթացը որոշակի հաջողություն արձանագրում է, բայց քանի դեռ դրանք կոչերի մակարդակում են, ու չկան ավելի ազդեցիկ պահանջներ՝ ուղղված Ադրբեջանին, նշանակում է, որ հայկական կողմը դեռ անելիք աշխատանք ունի: Բայց, ինչպես արդեն ասացի, խնդիրը միայն Լաչինի միջանցքում չէ, այլ դրանից դուրս է, հետևաբար բավականաչափ բարդ է նման ազդեցիկ արձագանքներ ստանալու հավանականությունը, որովհետև այս պահին ստեղծված իրադրությունը, անգամ եթե դա առաջացնում է հումանիտար ճգնաժամ, շատ ավելի ձեռնտու է Արևմուտքին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Լաչինի միջանցքի փակումը ընդհանուր աշխարհաքաղաքական խաղի նոր պարտիա է, որն ընթանում է ուկրաինական ճգնաժամի համատեքստում. Արմեն Պետրոսյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Как WOWCITYLIFE решает проблему выбора подарков в Грузии и делает процесс более простым и приятным

Лечиться — просто. Новости фонда «АиФ. Доброе сердце»

Лавров прибыл в Нью-Йорк для участия в сессии Генассамблеи ООН

«Заряжаю батарейки»: Юлианна Караулова восхитила подтянутым телом на отдыхе в Турции

Музыкальные новости

Титулы Самсоновой и Хромачёвой, неудача Касаткиной и прорыв Качмазова: как российские теннисисты проводят турниры в Азии

Продвижение Песен, Музыки, Стихов ВКонтакте.

Дистрибьюция Музыки. Дистрибьюция Музыки в России. Дистрибьюция музыки в вк. Яндекс музыка дистрибьюция. Цифровая дистрибьюция музыка. Дистрибьюция музыки под ключ.

РБК: средняя стоимость квадратного метра в российских новостройках упала на 0,2%

Новости России

ТАСС: Лавров прибыл в Нью-Йорк на Генассамблею ООН

«Заряжаю батарейки»: Юлианна Караулова восхитила подтянутым телом на отдыхе в Турции

Прощай, ипотека: на рынок жилья приходят тяжелые времена

Лечиться — просто. Новости фонда «АиФ. Доброе сердце»

Экология в России и мире

Подешевело в 2 раза: назван сезон, когда туры в Египет фантастически упали в цене - ещё можно успеть

В Нижнем Новгороде открыли движение уникального кремлевского фуникулёра

Аделина Панина получила персональную звезду на аллее эзотериков

Как провести дезинфекцию почвы в теплице? Грибок, бактерии и насекомые больше не будут мешать на следующий год

Спорт в России и мире

Теннисистка Касаткина прошла в полуфинал турнира WTA в Сеуле

Медведев в составе сборной Европы завоевал Кубок Лейвера

Титулы Самсоновой и Хромачёвой, неудача Касаткиной и прорыв Качмазова: как российские теннисисты проводят турниры в Азии

Дарья Касаткина поднялась на две позиции в мировом рейтинге

Moscow.media

Гортранс Екатеринбурга снова накопил многомиллионный долг за электричество

В Подмосковье росгвардейцы задержали гражданина, находящегося в розыске.

Как и где заказать вкусные бургеры на дом?

Полноводный Студёный...







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *