Ներկայացվել է Ռադիոֆիզիկայի ու Ֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Այսօր ԵՊՀ գիտական խորհուրդը որոշեց Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել Ռադիոֆիզիկայի ու Ֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու դրա արդյունքում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը: Ըստ ներկայացված նախագծի՝ ստեղծվող ինստիտուտում գործելու է գիտահետազոտական մեկ ինստիտուտ, իսկ կրթական ծրագրերն ամբողջությամբ վերանայվելու են՝ դրանք դարձնելով առավել արդիական, ճկուն և …