Պուտինը հերքել է Ռուսաստանի կողմից Բելառուսը «կլանելու» ծրագրերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է Ռուսաստանի կողմից Բելառուսը «կլանելու» ծրագրերը՝ դա անվանելով անհեթեթություն․
«Ռուսաստանը շահագրգռված չէ որևէ մեկին կլանելու մեջ, ուղղակի դրանում նպատակահարմարություն չկա», - ասել է Պուտինը Բելառուսի իր գործընկեր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Խնդիրը կլանումը չէ, խնդիրը տնտեսական քաղաքականության համակարգումն է, ինչպես դա արվում է շատ այլ ինտեգրացիոն ասոցիացիաներում: Մնացած ամեն ինչը մակերեսային է, անհեթեթություն, մեր չարակամների փորձերը դանդաղեցնելու մեր ինտեգրացիոն գործընթացը։ Այդպես են անում, որ համաշխարհային շուկաներում էֆեկտիվ և վտանգավոր մրցակիցներ չուենան»,- պարզաբանել է Պուտինը։