«Արհեստակցական միությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները հակասում են ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ «առաջարկվող լուծումներով արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին»։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում դիտարկումներ և առաջարկ …