Նիկո՞լը, թե՞ ռուսները․ ո՞վ պիտի բացի միջանցքը
Արդեն տասն օր շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Երևանն անհոգ պատրաստվում է Ամանորին։ Պատգամավորներն ու նախարարները հանգիստ գործի են գնում, իսկ պաշարված Արցախում հազարավոր երեխաներ մնացել են առանց մանկական կերի, ծանր վիճակում գտնվող հիվանդներն էլ մահանում են։